
Ի՞ՆՉ ԲԻԶՆԵՍ ՍԿՍԵԼ

Բիզնես գաղափարներ հնարավոր է գտնել տարբեր եղանակներով։ Քանի որ կյանքը գտնվում է անընդհատ շարժման մեջ և զարգանում է, ամեն ինչ փոխվում է, կարիք է լինում նոր լուծումներ փնտրել կամ եղած ամեն ինչը (ապրանքներ, արտադրության կազմակերպում, ծառայություններ) նորովի մատուցել։
Ընդհանուր առմամբ, բիզնես կարելի է ստեղծել հետևյալ ուղղություններով՝
-
մարդկանց որոշակի խմբերի «ցավը» վերածել նպատակի. փորձել գտնել որևէ խնդրի լուծում (ցանկալի է, որ շահառուները շատ լինեն),
-
բարելավել և արդիականացնել առկա իրերը՝ ուսումնասիրելով ժամանակի միտումները և մտածողության նոր ձևերը (օրինակ՝ արդեն գոյություն ունեցող ծառայություններին և արտադրանքներին ավելացնել նոր տեխնոլոգիաներ),
-
կանխատեսելով ապագայի միտումները առաջարկել նորույթ՝ լիովին նոր գաղափարի, հայտնագործության հիման վրա,
-
առաջարկել ապրանքներ/ծառայություններ՝ հիմնվելով սեփական մասնագիտական փորձառության և հետաքրքրությունների վրա,
-
հնարավորություններ փնտրել սեփական համայնքում՝ ուսումնասիրելով համայնքում առկա կարիքները, պահանջարկը ապրանքների և ծառայությունների նկատմամբ (ինչպես բնակչության, այնպես էլ կազմակերպությունների), ապա փորձել բավարարել տվյալ պահանջարկը,
-
կրկնօրինակել արդեն գործող բիզնեսները և փորձել ավելի լավ ապրանք/ծառայություն մատուցել,
-
ստանալ խառնուրդ (օրինակ` արվեստ և հագուստի արտադրություն, տեխնոլոգիաներ և թանգարաններ կամ տպագրություն և այլն),
-
ճանապարհորդել, հանդիպել նոր մարդկանց հետ, մտքեր փոխանակել, նոր բաներ սովորել՝ գեներացնելով նոր մտահաղացումներ։
Մեր օրերում, հետաքրքիր գաղափարներ կարելի է գտնել նույնիսկ տարբեր բջջային հավելվածներում և կայքերում անվճար, սակայն այս դեպքում առաջ է գալիս գաղափարի ընտրության, դրա «որակին», իրագործման եղանակներին և գրանցված արդյունքներին վերաբերող կարևոր խնդիրներ: Գաղափարի ընտրության ժամանակ անհրաժեշտ է․
-
հասկանալ սեփական նպատակները,
-
իրատեսորեն գնահատել սեփական ռեսուրսներն ու հնարավորությունները,
-
հաշվի առնել սեփական մասնագիտական փորձառությունը տվյալ ոլորտում,
-
կատարել գաղափարի գնահատում և վավերականացում (validation):
Նշում․ Բազմաթիվ բիզնես բաղափարներ կգտնեք հետևյալ բաժնում, իսկ գաղափարի ընտրության, վավերացման, գնահատման գործիքները ներկայացված են մեր Youtube-յան ալիքում և "KnowHow. Entrepreneurship" գրքում։
ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ՕՆԼԱՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Նորագույն տեխնոլոգիաների զարգացումը տալիս է նոր հնարավորություններ օնլայն կազմակերպել ոչ միայն արդեն գործող բիզնեսները, այդ թվում նաև խթանելու արտադրանք տվող կազմակերպությունների գործունեությունը՝ կազմակերպելով արտադրանքի օնլայն վաճառք, այլ նաև մատուցել նոր լիովին օնլայն ծառայություններ։ Օնլայն ծառայությունների բազմաթիվ առավելություններից թերևս պետք է ընդգծել անհամեմատ քիչ ծախսատար լինելը և շահառունների շատ ավելի մեծ թիվը՝ առանց տարածքային խոչընդոտների։ Գաղափարներ օնլայն ծառայություններ մատուցելու համար․ - Օնլայն խանութ - Դասընթացներ - Տեսանյութերի պատրաստում - Բլոգի վարում - Թվային գրքեր - Օնլայն խորհրդատվական ծառայությունների մատուցում - Բաժանորդագրություն - Արվեստի առցանց վաճառք - Ֆրիլանսեր գրող, դիզայներ,․․․ - Բջջային հավելվածների և կայքերի պատրաստում - Վիրտուալ օգնականի ծառայություններ - Էջերի և խմբերի վարում սոցիալական ցանցերում - Ցանցային մարքեթինգ - Հեռահար տեխնիկական սպասարկում/աջակցություն - Youtube ալիքի վարում - Հետազոտությունների և վիճակագրական վերլուծությունների իրականացում - Հավելվածների, ծրագրերի թեստավորում - Podcast - Dropshipping խանութի գործարկում - Օնլայն թարգամանությունների կատարում - Խմբագրական աշխատանքների իրականացում - Գովազդային ծառայությունների մատուցում - Նորությունների էջի վարում - Միջոցառումների կազմակերպում - SEO ծառայությունների մատուցում - Կրիպտոարժույթի վաճառք - Իրավաբանական տարբեր ծառայությունների մատուցում - Հաշվապահական ծառայությունների մատուցում **Հիմնական ծախսերի մասին պատկերացում կազմելու և հաշվելու համար կարող եք օգտվել Հաշվիչներ բաժնից, իսկ մանրամասն հետազոտությունների համար անցնել բաժին։
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ծառայությունների կարելի է կազմակերպել բազմաթիվ ոլորտներում՝ ելնելով տվյալ միջավայրում առկա պահանջարկ։ Ամենատարածված ծառայությունների կազմակերպում․ - Խորհրդատվական ծառայություններ նեղ մասնագիտական ոլորտներում - Մարքետինգային ծառայություններ - Միջոցառումների կազմակերպում - Գրաֆիկական դիզայնի ծառայություններ - Ինտերիերի դիզայն - Սննդի կազմակերպում - Սննդաբանի խորհրդատվություն - Գեղեցկության պահպանաման/խնամքի ծառայություններ - Դասընթացներ (պար, խոհարարություն և այլն) - Խնամք (տարեցների, երեխաների և այլն) - Առաքման ծառայություններ - Տուրիստական գործակալություն - Վերանորոգման ծառայություններ (մեքենա, համակարգիչ, սարքեր և այլն) - Մաքրման ծառայություններ - Անշարժ գույքի գործակալություն - Լուսանկարահանման ծառայություններ - Այգիների ձևավորման ծառայություններ - ժամանցի կենտրոններ - Տարբեր ապրանքների մատակարարման ծառայություններ - Բարեկարգման աշխատանքների իրականացում - Նախագծման և չափագրման ծառայությունների մատուցում - Մասնագիտացված ակումբ-խանութների բացում (օր․՝ երաժշտական գործիքների, սպորտային իրերի) - Յուրօրինակ, թեմատիկ հյուրատների բացում։ Ի տարբերություն օնլայն ծառայությունների, այս դեպքում ծառայությունների կազմակերպման համար պետք է ունենալ տարածք և համապատասխան տեխնիկա/հումք։ **Հիմնական ծախսերի մասին պատկերացում կազմելու և հաշվելու համար կարող եք օգտվել Հաշվիչներ բաժնից։
ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ Արտադրության կազմակերպման համար պետք է ունենալ տարածք, համապատասխան տեխնիկա/գործիքներ, հումք և մասնագետներ, հետևաբար սկսելու համար անհրաժեշտ է որոշակի ներդրում։ - Տեքստիլ (օրինակ՝ հագուստ, անկողնային պարագաներ) Ստեղծել ձեռագործ ապրանքներ (աքսեսուարներ, հուշանվերներ, զարդեր) - Տնային պայմաններում սննդի արտադրություն (տորթեր, շոկոլադ, կիսաֆաբրիկատներ, այլ) - Մոմեր - Օրգանական օճառ - Թղթե տոպրակների, տուփերի պատրաստում - Խաղալիքներ (փայտից կամ այլ նյութերից) - Տարբեր իրերի պատրաստում 3D տպիչներով - Կահույքի պատրաստում - Պլաստիկի վերամշակում - Կաշվյա իրերի պատրաստում - Երաժշտական գործիքների պատրաստում - Ժամացույցների պատրաստում և սպասարկում - Կոշիկ - Մակարոնեղեն - Նոր իրերի պատրաստում հին տեխնիկայից, հագուստից, ․․․ - Խեցեղենի նկարչություն - Յուրօրինակ գրիչների և մատիտների արտադրություն և վաճառք - Տետրերի արտադրություն և վաճառք - Էկո իրրերի պատրաստում (այլընտրանք առկա պլաստիկ իրերին) - Տպագրություն (տպագրություն հագուստի վրա, ֆոտոգրքեր, յուրօրինակ բացիկների պատվերներ, այլ) - Աճեցնել տարբեր բույսեր, ծառեր՝ մատակարարելով հումք այլ բիզնեսներին։ - Հիմնականում բոլոր ոլորտներն էլ հագեցած են, բայց հնարավոր է առաջխաղացում ունենալ առաջարկելով յուրօրինակ և որակյալ արտադրանք։ - Կան նաև ոլորտներ, որտեղ կա պահանջարկ, բայց չկա առաջարկ, հետևաբար հաջողության հնարավոր է ավելի արագ հասնել բավարարելով այդ պահանջարկը։ **Հիմնական ծախսերի մասին պատկերացում կազմելու և հաշվելու համար կարող եք օգտվել Հաշվիչներ բաժնից։
ԹՎԱՅԻՆ ՏԵԽՆՈԼԱԳԻԱՆԵՐ Մեր ժամանակներում ամենալայն տարածում ունեցող ոլորտներից մեկում՝ բարձրագույն և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բիզնես գաղափարները բազմազան են և անսահամանափակ հնարավորություններ են ընձեռում։ Քանի որ ոլորտը շատ մեծ է, ստորև ներկայացվում է հիմնական ուղղությունները․ - հարթակների (platform) մշակում (տարբեր տեխնոլոգիաներով բազմաբնույթ խնդիրներ լուծելու համար, օրինակ՝ վեբ կայքերի պատրաստման հարթակ համապատասխան գործիքակազմով, շաբլոններով և այլն)․․․ - ռոբոտաշինությոն - արհեստական բանականություն - ամպային լուծումներ (cloud solutions) - խելացի տան համար տարբեր տեխնոլոգիական լուծումների մշակում - խելացի քաղաքի համար տարբեր տեխնոլոգիական լուծումների մշակում - տեխնոլոգիաների մշակում IoT -ի (internet of things) համար - ծրագրերի մշակում ինքնավար մեքենաների համար - նանոտեխնոլոգիաներ - տվայալագիտություն (data science) - data mining - մեքենայական ուսուցում (machine learning) - կիբեռանվտանգություն - կիբեր սրճարան (cyber cafe) - դրոնների պատրաստում - տարբեր ծառայությունների կազմակերպում դրոնների միջոցով - կոնտենտի թվայնացում - գործընթացների ավտոմատացում - վեբ կայքերի/ծրագրերի մշակում - հակավիրուսային ծրագրերի ապահովում - դոմեյնի/հոսթինգի ծառայությունների կազմակերպում - ինտերնետի մատակարարում - եռաչափ (3D printing) տպագրությամբ տարբեր լուծումների մշակում - "Tech" խանութ - տեխնիկական սպասարկում **Հիմնական ծախսերի մասին պատկերացում կազմելու և հաշվելու համար կարող եք օգտվել Հաշվիչներ բաժնից։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Սոցիալական կամ ավանդական բիզնես կարելի է ստեղծել նաև փորձելով լուծել տարբեր սոցիալական հիմնախնդիրներ։ Ամենատարածված ուղղությունները մեր օրերում՝ - այլընտրանքային էներգիայի նոր աղբյուրների առաջարկում կամ ծառայությունների կազմակերպում արդեն եղած ոլորտներում (օրինակ արևային էներգիայի հետ կապված պանելների արտադրություն) օրգանական մթերքի աճեցում - խմելու ջրի հիմնախնդիրների լուծումներ - աղքատության վերացման ծրագրեր - կրթական տարբեր ծրագերի մշակում որոշակի հիմնախնդիրներ լուծելու համար (օրինակ՝ սահմանափակ կարողություններով երեխաների համար, մեծահասակների վերապատրաստում և այլն) - արդյունավետ կառավարման համակարգերի մշակում - էկո ապրանքների պատրաստում - աղբի վերամշակում - կենդանիների պաշտպանության կազմակերպում - այլ բազմաբնույթ հիմնահարցերի լուծումներ։ **Հիմնական ծախսերի մասին պատկերացում կազմելու և հաշվելու համար կարող եք օգտվել Հաշվիչներ բաժնից։
ՀՀ-ՈՒՄ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ Գաղափարների հաջողության գրավականներից մեկը առաջարկվող ծառայության կամ արտադրանքի նկատմամբ տվյալ միջավայրում առկա մեծ պահանջարկն է։ Հետևաբար այս բաժնում ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում ներկայումս պահանջարկ ունեցող արտադրանքների և ծառայությունները։ - օրգանական մթերք (գյուղատնտնեսական, կաթնամթերք և այլն, հնարավորինս բնական՝ առանց հավելումների) - ներկրվող ապրանքներին փոխարինող ապրանքների արտադրության կազմակերպում - հումքի պատրաստում (օրինակ թելեր, գործվածքներ, կտորներ) - տեքստիլ արտադրություն - էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացում - ծրագրային լուծումներ և ապահովումներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում (e -gov, smart city) - ռոբոտաշինություն - թռչող անօդաչու սարքեր - էկոտուրիզմ, յուրահատուկ կոլորիտային տուրիզմի փաթեթներ - մշակաբույսեր, հացահատիկային կուլտուրաներ, դեղաբույսերի աճեցում - ջերմոցային տնտեսությունների հիմնում։ **Հիմնական ծախսերի մասին պատկերացում կազմելու և հաշվելու համար կարող եք օգտվել Հաշվիչներ բաժնից։
ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆԵԼ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐԸ
Հաճախ առաջանում է սեփական գաղափարի պաշտպանության խնդիր, քանի որ կարիք է լինում գաղափարը բիզնեսի վերածելու փուլում այդ գաղափարը ներկայացնել տարբեր հնարավոր գործընկերների, ներդրողների ներդրումներ ստանալու նպատակով։ Իրականում տարածված է այնպիսի մոտեցում, թե միայն գաղափարը ոչինչ է, քանի որ հաջողության հասնելու համար, պետք է շատ երկար ճանապարհ անցնել և մեծ ջանքեր ներդնել, բացի այդ նույնիսկ կայացած կազմակերպությունների դեպքում միշտ կա մրցակցության խնդիր։ Այնուամենայնիվ, երբեմն անհրաժեշտ է լինում ձեռնարկել սեփական գաղափարի պաշտպանության որոշ միջոցներ, հատկապես հանրային ներկայացումների դեպքում (pitching, presentation), հակառակ դեպքում չի բացառվում, որ լինեն ավելի մեծ ռեսուրսներ և ավելի լայն հնարավորություններ ունեցող անհատներ կամ կազմակերպություններ իրագործեն տվյալ գաղափարն ավելի արագ։
Այսպիսով, հիմնական քայլերը գաղափարը (հատկապես, եթե այն հայտնագործություն է) պաշտպանելու համար հետևյալն են․
-
հնարավոր գործընկերների, ներդրողների հետ քննարկումներ սկսելուց առաջ ստորագրել գաղտնիության պայմանագիր (NDA-non-disclosure agreement),
-
գաղափարի նկատմամբ հեղինակային իրավունքի գրանցում համապատասխան հաստատություններում (կախված գաղափարի էությունից և ոլորտի առանձնահատկություններից ընթացակարգը և հաստատությունը տարբեր է, օրինակ՝ Մտավոր սեփականության գործակալություն)
-
մինչև քննարկումների փուլն ունենալ որոշակի արդյունք, պատրաստի նախատիպ՝ ապահովելով առավելություն,
-
տեղեկություններ ձեռք բերել հնարավոր գործընկերների,ներդրողների մասին, ձևավորել վստահություն մինչև քննարկումները,
-
զգույշ լինել քննարկումների ժամանակ տրամադրվող տեղեկությունների առումով։
ԳԱՂԱՓԱՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Ռեսուրսների կորստից հնարավորինս խուսափելու համար անհրաժեշտ է մինչ ներդրումներ կատարելը տարբեր գործիքների և տեխնոլոգիաների միջոցով գնահատել գաղափարի ներուժը և կենսունակությունը, վերլուծել տարբեր մեթոդներով։
1․ Գաղափարի ընդհանրական գնահատում կարող եք կատարել այստեղ։

2․ Կատարել բիզնես գաղափարի վավերացում (Business idea validation)։ Մանրամասները կարող եք տեսնել այստեղ, իսկ բիզնես գաղափարի կանվասը ձեռք բերելու համար գրեք մեզ հետադարձ կապի միջոցով կամ info@smartbusiness.am էլ․ հասցեին։
3․ Վերլուծել բիզենսը բիզնես մոդելի կտավի/կանվասի միջոցով (Business model canvas): Մանրամասները կարող եք տեսնել այստեղ, իսկ բիզնես մոդելի կանվասը ձեռք բերելու համար գրեք մեզ՝ հետադարձ կապի միջոցով կամ info@smartbusiness.am էլ․ հասցեին։
Գաղափարը կազմակերպություն կամ արտադրանք դարձնելու համար անհրաժեշտ է շատ երկար ճանապարհ անցնել և մեծ ջանքեր ներդնել, նույնիսկ որոշակի հաջողությունների հասնելուց հետո միշտ պետք է կատարելագործվել մրցակցությանը դիմանալու համար, այլապես նույնիսկ ամենամեծ ներդրումներից հետո չի բացառվում ձախողվել տարիներ անց (մանրամասները <Բիզնեսի բաղադրիչներ> բաժնում):
Այսպիսով, առաջնային քայլերը, գաղափարը բիզնեսի վերածելու ճանապարհին հետևյալներն են․
-
Կատարել ապրանքի/ծառայության, ոլորտի, մրցակիցների, հաճախորդների մանրամասն հետազոտություն:
-
Մշակել բիզնես ծրագիր (Business plan):
-
Կատարել հաշվարկներ և պլանավորել ֆինանսները:
-
Ընտրել բիզնեսի կառուցվածքը և կազմակերպաիրավական ձևը:
-
Ընտրել և գրանցել բիզնեսի անունը:
-
Ստանալ պահանջվող արտոնագրերը (լիցենզիաներ) և թույլտվությունները (գործունեության ոլորտից կախված դրանք տարբեր են):
-
Բացել բանկային հաշվեհամար։
-
Ձեռք բերել կնիք և էլեկտրոնային ստորագրություն (ըստ անհրաժեշտության)։
-
Հաշվառվել հարկ վճարողների համակարգում և ստանալ հարկ վճարողի նույնականացման համարը:
-
Կազմակերպել հաշվապահական հաշվառման իրականացումը, նաև ընտրել հաշվապահական հաշվառման համակարգը կամ արտապատվիրել ծառայությունները (աութսորս անել):
-
Ընտրել և կարգի բերել բիզնեսի գործունեության վայրը (անհրաժեշտության համար վերանորոգել, համապատասխանեցնել ծավալվող գործունեությանը և այլն․ նշում՝ գործունեության վայրը պետք է որոշված լինի մինչև կազմակերպության գրանցումը, քանի որ հասցեն պետք է նշվի կազմակերպությունը գրանցելիս):
-
Ձեռք բերել բոլոր անհրաժեշտ սարքավորումները և պարագաները:
-
Ձևավորել թիմ և պատրաստել թիմի անդամներին:
-
Մշակել ապրանքանիշը:
-
Պատրաստել բոլոր անհրաժեշտ մարքեթինգային նյութերը (այցեքարտ, վեբկայք և այլն):
-
Կազմակերպել գործընթացները կամ արտադրությունը:
-
Կնքել գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ բոլոր պայմանագրերը։
-
Խթանել բիզնեսի առաջխաղացումը (մարքեթինգ)։
Նշում. Չնայած քայլերի հաջորդականությունը հիմնականում ֆիքսված չէ և կապված է գործունեության ոլորտի առանձնահատկություններից, շատ կարևոր է ճիշտ սահմանել այդ հաջորդականությունը տվյալ կոնկրետ կազմակերպության կամ արտադրանքի համար` աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար և ավելորդ ծախսերից խուսափելու համար։
Կազմակերպության գրանցմանն առնչվող բոլոր գործընթացները հեշտ կլինի ղեկավարել և հսկել <Կազմակերպության գրանցման ստուգաթերթի> միջոցով, որը ստանալու համար դիմեք՝ info@smartbusinessam էլ հասցեին։
ԳԱՂԱՓԱՐԻՑ ԲԻԶՆԵՍ
Ընկերությունը ստեղծված է համարվում պետական գրանցման միասնական պետական գրանցամատյանում սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից, որը տեղի է ունենում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Ձեռնարկատիրական գործունեության հիմնական տեսակը իրավաբանական անձ ձևավորելու միջոցով իրականացվող գործունեությունն է: Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի սահմանման «Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
1. Ինչու՞ գրանցել բիզնեսը
Ձեռնարկատիրական (ինչպես նաև հասարակական) գործունեության որպես իրավաբանական անձ գրանցելը կարևոր է․
գործընկերների, աշխատակիցների, պետական ինստիտուտների և այլն հետ համագործակցություն հաստատելու և ստեղծված հարաբերությունները կարգավորելու համար,
բիզնես շահերի, այդ թվում նաև սեփական ապրանքանշաննների, հեղինակության և այլ իրավունքների պաշտպանության համար,
անհրաժեշտության դեպքում սահմանված պատասխանատվության կրում որպես իրավաբանական անձ սահմանված պարտավորությունների և ուենցած գույքի սահմաններում։
Չարտոնված գործունեություն ծավալելու, հարկերից խուսափելու և այլ խախտումների դեպքում տվյալ գործունեություն ծավալող անձիք կարող են ենթարկվել վարչական, նաև քրեական պատասխանատվության։
2. Ինչպե՞ս գրանցել
Կազմակերպությունը գրանցելու համար, ընկերության կազմակերպաիրավական ձևը, անունը որոշելուց, գործունեության հասցեի ընտրությունից հետո, տնօրենը կամ նրա լիազորած անձը պետք է ՀՀ պետական ռեգիստր տրամադրի կազմակերպության տնօրենների, բաժնետերերի, անվանման, հասցեի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, որի դիմումը հնարավոր է ներկայացնել նաև օնլայն -> www.e-register.am: / Գրանցման համար պահանջվող փաստաթղթերի նմուշների և մանրամասների համար սեղմել այստեղ։
Ընկերությունը ՀՀ պետական ռեգիստրում գրանցելուց հետո անհրաժեշտ է նաև այն գրանցել ՀՀ Եկամուտների պետական կոմիտեում, ինչպես նաև բացել բանկային հաշիվ, որոշ դեպքերում պատրաստել նաև կնիք, ՀԴՄ, համապատասխան արտոնագրեր։ Յուրաքանչյուր ոլորտ ունի իր առանձնահատկությունները և պահանջները, հետևաբար գործունեություն սկսելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել պահանջները։
Նշում․ Գոյություն ունեն բիզնեսի մի քանի կազմակերպաիրավական ձևեր, որոնցից երկու հիմնական ձևերն են՝ անհատ ձեռնարկատիրությունը և իրավաբանական անձիք: Իրավաբանական անձիք կարող են իրենց ստեղծման նպատակից ելնելով լինել շահույթ հետապնդող (առևտրային) կամ շահույթ չհետապնդող (ոչ առևտրային): Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձիք կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների, ընկերությունների կամ կոոպերատիվների ձևով: Ըստ կազմակերպաիրավական ձևի կազմակերպությունները լինում են ՍՊԸ /սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն/, ՓԲԸ /փակ բաժնետիրական ընկերություն/, ԲԲԸ /բաց բաժնետիրական ընկերություն/ և այլն, որոնք տարբերվում են իրարից կազմակերպության հարկման ռեժիմով, ֆինանսական հոսքերի տնօրինման, շահույթի բաշխման և հիմնադիրների/մասնակիցների պարտավորությունների և կրած պատասխանատվության աստիճանով։ Մանրամասները կարող եք իմանալ մեր Youtube-յան ալիքում և "KnowHow. Entrepreneurship" գրքում։
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ