top of page

ՆԵՐՈՒԺ 5․0 | 2024

  • Writer: Virtual School
    Virtual School
  • Jul 6, 2024
  • 1 min read

ՆԵՐՈՒԺ 5.0- Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է «Ներուժ 5.0» պետական ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը։


Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://gust.com/programs/neruzh-5-0

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թ. հունիսի 30-ը, ժամը՝ 18:00-ն:

Հավելյալ տեղեկությունների համար -> https://neruzh.am/hy/ ։

Comments


SM'ART BU$INE$$

+37494783993

bottom of page