top of page

Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար

  • Writer: Virtual School
    Virtual School
  • Jan 19, 2022
  • 1 min read

Վերջնաժամկետը` հունվարի 31

Ծրագիրն իրականացվում է Երևանում` Ինժեներական քաղաքում, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում։

Ծրագրի ընդհանուր տևողությունը 6 ամիս է։


«Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագիրի նպատակն է խթանել ձեռներեց կանանց ներդրումային պատրաստվածությունը, աջակցել կանանց կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերություններին (թիմերին)` բարձրացնել ներդրումային գրավչությունը և պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև հստակ քայլեր իրականացնել ներդրումների ներգրավման ուղղությամբ։


Ծրագիրը բաղկացած է ինտենսիվ անհատական և խմբային մենթորությունից, քոուչինգից և ուսուցումից՝ ուղղված ներդրումային պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։ Ծրագիրը ներառելու է նաև հստակ քայլեր պոտենցիալ ներդրողների հետ կապ ստեղծելու և ներդրումային գործընթաց սկսելու ուղղությամբ։

Մանրամասները և գրանցումը` www.eif.am/arm/news/ifc-irp/ :

---------------

«Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագիրը իրագործվում է «Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի» և «Գրանատուս Վենչուրս» ընկերության միջոցով։

Հարցերի դեպքում կարող եք գրել info@eif.am էլ․ հասցեին կամ զանգահարել՝ 055135558 հեռախոսահամարով:


Comments


SM'ART BU$INE$$

+37494783993

bottom of page