Ձեռնարկությունների եվրոպական ցանց (ՁԵՑ) -Enterprise Europe Network (Network)
- Virtual School
- Jan 19
- 1 min read

Ձեռնարկությունների եվրոպական ցանցը (ՁԵՑ) եվրոպական նախաձեռնություն է, որի նպատակն է գործարար և նորարարական աջակցություն տրամադրել ձեռնարկություններին Եվրոպայում և Եվրոպայից դուրս:
ՁԵՑ-ն իր մեջ է ներառում ավելի քան 60 անդամ երկրների շուրջ 600 գործընկեր կազմակերպություններ՝ տրամադրելով իր շահառու կազմակերպություններին բազմաթիվ գործարար ծառայություններ. http://een.ec.europa.eu/:
ՁԵՑ-ի ներկայացուցիչը Հայաստանում հանդիսանում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը (նախկին ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամ): Հայաստանում Ձեռնարկությունների եվրոպական ցանցի գործունեությունն ուղղված է հայ գործարարների միջազգայնացմանը և եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը, նրանց նորարարական կարողությունների զարգացմանը և տեխնոլոգիական կատարելագործմանը:
Ձեռնարկությունների եվրոպական ցանցը միջազգային համագործակցության խթանման նպատակով պարբերաբար կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ` տարածաշրջանային, ազգային և եվրոպական մակարդակներով: Միջոցառումները հնարավորություն կընձեռեն գործարարներին հանդիպելու հավանական գործընկերների հետ և ստանալու անհրաժեշտ տեղեկություններ եվրոպական շուկա մուտք գործելու համար: Միջազգային խոշոր միջոցառումների մասին ինֆորմացիա կարող եք ստանալ մեր կայքի միջազգային միջոցառումներ բաժնում։
Իմանալ ավելին ՁԵՑ-ի վեբկայքից՝ http://eenarmenia.am/ ։
Comentários