Հնարավորություն երիտասարդ ձեռներեցների համար
- Virtual School
- Apr 27, 2024
- 1 min read
Վերջնաժամկետը 2024 թ․ մայիսի 15
Եվրոպական միության (European Union in Armenia) ֆինանսական աջակցությամբ՝ World Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստան-ի, IRIS Business Incubator-ի, Վորլդ Վիժն Վրաստանի և ՄիլենիուՄ վերապատրաստման և զարգացման ինստիտուտի հետ գործընկերությամբ իրականացվող «ՍՔԱՅ ՆԵԹ․ Երիտասարդների զբաղվածության և սոցիալական փոփոխությունների խթանում սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շրջանակում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հայտարարում է հայտադիմումների ընդունման փուլի մեկնարկը՝ երիտասարդ սոցիալական ձեռներեցների համար:
🔹 ՍՔԱՅ ՆԵԹ-ն աջակցում է ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի երիտասարդներին, ովքեր ունեն սոցիալական ձեռներեցության գաղափար կամ մինչև 1 տարի գործող սոցիալական ձեռներեցություն և ցանկանում են այն կյանքի կոչել կամ զարգացնել։ Ծրագրի շրջանակում երիտասարդ են համարվում 18-ից 35 տարեկան անձինք։
🎯Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով հետևյալ հղմանը 👉https://bit.ly/3UeZVe7
📝 Հայտադիմումը լրացնելու համար՝ սեղմել հետևյալ հղումը՝ 👉 https://bit.ly/3PZRssP
Comments