ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
- MVO My Virtual Office
- Jul 23, 2021
- 1 min read
Updated: Feb 9
Մայիսի 20, ժամը 11:00:
«Էնթերփրայզ Արմենիան», Մոսկվայի մարզի ներդրումների, արդյունաբերության և գիտության նախարարության հետ համատեղ, կազմակերպում է «Նոր գործարար կապերի հաստատում. հայկական արտադրանքը ռուսական խոշոր ցանցերում» խորագրով առցանց գործարար հանդիպում՝ ռուսական խոշոր ներմուծողների մասնակցությամբ։ Ռուսական կողմից հանդիպմանը հրավիրված են մեծածախ առևտրի կենտրոնների և ցանցային խանութների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ «Աշան», «Գլոբուս», «Մետրո», «Օ՛կեյ», «Պյատյորոչկա» «Դիկսի», «Պերեկրյոստոկ», «Կարուսել», «Կրասնոե ի բելոե», «4 սեզոնա», «Ռադումլյա» և այլն։

Առցանց հանդիպումը նպատակ ունի խթանել հայկական արտադրանքի արտահանումը դեպի ռուսական շուկա։ Հանդիպմանը հրավիրում ենք մասնակցելու ներքոնշյալ ապրանքատեսականին արտադրող հայ գործարարներին. ➨ Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ ➨ Միրգ և բանջարեղեն ➨ Պահածոներ ➨ Չիր և ընդեղեն ➨ Թեյեր ➨ Բնական մեղր ➨ Ձկնամթերք և այլն։ Հանդիպման շրջանակներում հայ արտադրողների համար կստեղծվի ուղիղ կապի հնարավորություն ռուսական գործընկերների հետ, ինչի շնորհիվ հայ արտադրողները կծանոթանան ռուսական ընկերությունների առկա պահանջարկին, կքննարկեն համագործակցության հնարավորություններն ու պայմանները։ Հետաքրքվող ընկերությունները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ` https://forms.gle/jiZKzscZH8S1Vudm9 Zoom Meeting հղումը: https://rb.gy/09p5jr Meeting ID: 895 5150 8383 Passcode: 377555 Աղբյուր՝ «Էնթերփրայզ Արմենիան» հիմնադրամ -> https://enterprisearmenia.am/hy/calendar
Comments