Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ 2021-2022 ծրագիրը
- Virtual School
- Jul 23, 2021
- 1 min read
Updated: Jul 29, 2021
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ #Գեղարքունիքի, #Լոռու, #Շիրակի, #Տավուշի, #Սյունիքի, #ՎայոցՁորի և #Կոտայքի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում:
Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.
ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
- նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
- գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:
Անդամակցելով Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցին (YBI), որը գտնվում է Միացյալ Թագավորությունում և գործում է աշխարհի 50 երկրում` «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը սույն ծրագրի շրջանակում ինտեգրել է Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցի ծրագրային մոդելը՝ երիտասարդ ձեռներեցներին երկարատև համապարփակ աջակցություն ապահովելու նպատակով:

Հետևաբար՝ սույն ծրագիրը բաղկացած է լինելու հետևյալ փուլերից`
🧩ՓՈՒԼ 1. Ընտրության առաջին փուլի արդյունքում գրեթե բոլոր դիմորդները մասնակցում են բիզնես գաղափարների մշակման և զարգացման դասընթացին:
🧩ՓՈՒԼ 2. Ընտրության երկրորդ փուլի արդյունքում ընտրյալները մասնակցում են բիզնեսի պլանավորման և կառավարման թեմայով վերապատրաստման գործնական դասընթացին:
🧩ՓՈՒԼ 3. Դասընթացի մասնակիցները մշակում և ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը:
🧩ՓՈՒԼ 4. Բարձր գնահատված իրատեսական և նորարարական գաղափարներով բիզնես ծրագրերը ստանում են արտոնյալ վարկեր:
🧩ՓՈՒԼ 5. Մասնակից երիտասարդ ձեռներեցներին տրամադրվում է շարունակական (մինչև 5 տարի) աջակցություն, որն ուղղորդվում է փորձառու ձեռներեցների, բիզնես խորհրդատուների, նեղ փորձագետների և այլ մասնագետների աջակցությամբ:
Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ 2021-2022 ծրագիրը նախատեսվում է սկսել 2021 թ-ի սեպտեմբեր ամսին։
Դիմումը կարող եք լրացնել` անցնելով հետևյալ հղմամբ` https://forms.gle/o5eMfoW2M1W2jSEP7:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք ☎զանգահարել ՋՀՀ գրասենյակ 077 54 44 12 հեռախոսահամարով կամ անցնել հետևյալ հղումով՝ https://jinishian.org/hy/announcement-yba-2021-2022-arm:
Comments