top of page

«Էնթերփրայզ Արմենիան» հիմնադրամ՝ ներդրումների ներգրավման ազգային կառույց

  • Writer: MVO My Virtual Office
    MVO My Virtual Office
  • May 13, 2024
  • 1 min read

«Էնթերփրայզ Արմենիան» հիմնադրամ՝ ներդրումների ներգրավման ազգային կառույց է Հայաստանում։

«Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի խնդիրն է նպաստել Հայաստանի տնտեսության երկարաժամկետ ռազմավարական նպատակների իրագործմանը:


Ներդրումների ոլորտային ուղեցույցեր -> իմանալ ավելին այստեղ


ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Էնթերփրայզ Արմենիայի» հիմնադրամի կողմից տրամադրվում են հետևյալ ծառայությունները․


#Տեղեկատվության_տրամադրում Ներդրումային օրենսդրության և կարգավորումների, բիզնես հնարավորությունների, ներդրումային փաթեթների վերաբերյալ։ Հստակեցում Ներդրումային ծրագրի իրականացման հավանական վայրի վերաբերյալ։ Խորհրդատվություն Հողատարծքի ձեռքբերման, համաֆինանսավորման աղբյուրների, հավանական տեղացի գործընկերների վերաբերյալ։ #Կապերի_հաստատում Մենք ապահովում ենք տեղական և միջազգային ընկերությունների, բիզնեսի աջակցման կազմակերպությունների, ֆինանսական կառույցների, ինչպես նաև բիզնեսի և կառավարության միջև ինստիտուցիոնալ համագործակցությունը։ Համադրում Գործարար այցերի և համաժողովների, B2B հանդիպումների նախապատրաստում և կազմակերպում։

#Իմիջի_ձևավորում Հայաստանի դիրքավորում և առաջմղում՝ որպես ներդրումների և գործարարությամբ զբաղվելու համար գրավիչ ուղղություն։ Մարքեթինգ Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավում Հայաստան։ Իրազեկում Իրազեկման արշավների, ցուցադրությունների, գործարար առաքելությունների կազմակերպում և անցկացում։

#Խնդիրների_լուծում Անհապաղ արձագանք ներդրողի խնդիրներին։ Շահերի պաշտպանություն Վերաներդրումների համար նախադրյալների ստեղծում։ Գոհունակության ապահովում Հետներդրումային պատշաճ սպասարկում, ներդրողի կարիքների բավարարում։

Աջակցություն հայկական ընկերություններին՝ արտահանման նոր շուկաներ մուտք գործելու կամ գոյություն ունեցող շուկաներում գործունեությունը ընդլայնելու հարցում:

Շուկայի վերաբերյալ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում Արտասահմանյան շուկաներ մուտք գործելու համար կարողությունների զարգացում Հեռանկարային շուկաներում և խոշոր ներմուծողներին հայկական ընկերությունների ներկայացում Առտևտրային առաքելություններին և ցուցահանդեսներին մասնակցության ապահովում

Արտահանողներին տրամադրելով նրանց խնդիրների լուծմանը միտված աջակցություն՝ մենք նպատակ ունենք ապահովել հայկական արտադրանքի արտահանման նախագծերի բարեհաջող ընթացքը:

Comments


SM'ART BU$INE$$

+37494783993

bottom of page