top of page

Զարթիր ֆելոուշիփ 6-րդ փուլ` սոցիալական ձեռնարկատերերի, անհատների, բիզնեսների կամ նախագծերի համար

  • Writer: Virtual School
    Virtual School
  • May 1, 2023
  • 1 min read

Վերջնաժամկետը՝ մայիս 7, 2023, ժամը` 23։59


Զարթիր ֆելոուշիփը վերադառնում է՝ մեկնարկելու իր վեցերորդ շրջափուլը։

Ծրագիրն այն սոցիալական ձեռնարկատերերի, անհատների, բիզնեսների կամ նախագծերի համար է, որոնք ներգրավված կամ շահագրգռված են հետևյալ ոլորտների (կարող են ներկայացվել նաև այլ ոլորտներ) խոցելի խմբերի համար լուծումներ իրականացնելու հարցում․

  • Վետերանների բարեկեցություն

  • Մայրերի բարեկեցություն

  • Երեխաների բարեկեցություն

  • Ընտանեկան բռնություն

  • Կենդանիների իրավունքներ և բարեկեցություն

  • Հաշմանդամություն ունեցող անձանց բարեկեցություն։

Զարթիր ֆելոուշիփը մեկամյա ծրագիր է, որը մասնակիցներին կտա․

  • Ձեռնարկատիրական գիտելիքները զարգացնող դասընթացներ

  • Քոուչինգ

  • Մենթորություն

  • Ներկայացվածություն Իմփաքթ Հաբ Երևանի բոլոր հիմնական հարթակներում

  • Հասանելիություն 340+ ստեղծագործող նորարարներից կազմված մասնագիտական ցանցին

  • Անդամակցություն Իմփաքթ Հաբ Երևանին - https://bit.ly/3t1bAzP

  • Հասանելիություն աշխարհի ավելի քան 100 Իմփաքթ Հաբերին

  • Փորձի փոխանակման հնարավորություն

  • Հնարավորություն լավագույն 2 նախագծերի/հետազոտությունների համար ստանալու յուրաքանչյուրը 1000 դոլար ֆինանսական աջակցություն՝ Ֆելոուշիփ ծրագրի հաջող ավարտից հետո։

Ծրագրին կարող եք դիմել այստեղ՝ https://forms.gle/NLGCu8uxAn8BYDqNA Ֆելոուշիփի տևողությունը 1 տարի է։ Ծրագրի մեկնարկ՝ մայիս, 2023: Ծրագրի մասին ավելին իմանալու համար այցելեք այս հղումով -> https://yerevan.impacthub.net/hy/zartir-fellowship-2023/

Հարցերի համար գրել programs.yerevan@impacthub.net էլեկտրոնային հասցեին։


Comments


SM'ART BU$INE$$

+37494783993

bottom of page