top of page

ԵՄ ներմուծման ընթացակարգերում կատարվել են փոփոխություններ. ՊԵԿ

  • Writer: Virtual School
    Virtual School
  • Mar 1
  • 1 min read

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԵՄ ներմուծման ընթացակարգերում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։


Մասնավորապես, 2025 թվականի ապրիլի 1-ից Եվրամիության մաքսային նախաժամանման ապահովության և անվտանգության համակարգը՝ «Ներմուծման վերահսկման համակարգ 2» (Import Control System 2 – ICS2), երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրողներից կպահանջի տրամադրել տվյալներ ԵՄ երկրներ ուղարկվող կամ դրանց տարածքով անցնող ապրանքների մասին՝ մինչև դրանց ժամանումը, «Մուտքի ամփոփիչ հայտարարագիր (Entry Summary Declaration – ENS)» փաստաթղթի միջոցով:


Տնտեսվարողները, որոնք պատրաստ չեն լինի մինչև նշված ամսաթիվը, պետք է դիմեն ԵՄ անդամ պետության Ազգային սպասարկման գրասենյակ (National Service Desk), որտեղ գրանցվել և ստացել են իրենց «EORI» համարը, որ պահանջեն տեղակայման պատուհան (Deployment window)՝ մինչև 2025 թվականի մարտի 1-ը: Տեղակայման պատուհանները տրվում են միայն դիմումի հիման վրա:


Ամբողջական տեղեկատվական փաթեթը կարելի է ներբեռնել` այստեղ:


Եվրոպական հանձնաժողովը կազմակերպում է ամենամսյա վեբինարներ (անգլերեն), որտեղ տնտեսվարողները կարող են բարձրացնել հարցադրումներ ICS2-ի գործառնական և տեխնիկական խնդիրների վերաբերյալ: Հաջորդ վեբինարը նախատեսված է մարտի 5-ին, իսկ մանրամասները հասանելի են՝ այստեղ:


Բացի այդ, Հանձնաժողովը կարող է կազմակերպել երկրի կամ տարածաշրջանի համար հատուկ ICS2 վեբինարներ՝ համաձայն հայցի:


ICS2-ի պահանջները վերաբերում են նաև փոստային և էքսպրես փոխադրողներին, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերին, ինչպիսիք են լոգիստիկ մատակարարները: Որոշակի հանգամանքներում ԵՄ-ում հաստատված վերջնական բեռն ստացողները նույնպես պետք է ներկայացնեն ENS-ի տվյալները ICS2-ին: Ապահովության և անվտանգության տվյալների նմանատիպ պահանջներն արդեն ուժի մեջ են օդային, ծովային և ներքին ջրային բեռների փոխադրումների համար:


Comments


SM'ART BU$INE$$

+37494783993

bottom of page