Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես աջակցման ծրագիր կին ձեռներեցների համար
- Virtual School
- May 1, 2023
- 1 min read
Վերջնաժամկետ` մայիսի 21
Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից և Արցախից կին ձեռներեցների համար բիզնես աջակցման ծրագիր
ՀԱՀ Բաց կրթության բաժինը հայտարարում է «Հայաստանի մարզերում փոքր կամ սկսնակ բիզնեսի զարգացում՝ կանանց համար կրթաթոշակով» ծրագրի նոր ընդունելության մասին:
Ծրագրի նպատակն է նպաստել գործարարության զարգացմանը Հայաստանի մարզերում հատուկ աջակցություն ցուցաբերելով կին ձեռներեցներին։ Ծրագիրը պատրաստված է ՀԱՀ Գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի կողմից և հրավիրում է բիզնեսով զբաղվող անձանց մասնակցելու խորացված վեցամսյա դասընթացի՝ գործարարության, բիզնեսի կառավարման, ֆինանսների կառավարման և նոր շուկաների որոնման թեմաներով։ Հիմնական ծրագրին զուգահեռ՝ օտարերկրյա և տեղացի մենթորները ծրագրի մասնակիցների համար կապահովեն անհատական և գործնական խորհրդատվություն՝ միտված մասնակիցների բիզնեսների զարգացմանը և նոր գաղափարների կայացմանը։
Մանրամասները հասանելի են այստեղ։

Comments