Westwelle Young Founders Programm ծրագիր
- Virtual School
- Jul 7, 2023
- 1 min read
Վերջնաժամկետ` օգոստոսի 13
Westwelle Young Founders Programm ծրագիր (2023 թ.-ի աշնանային փուլ) երիտասարդ ձեռներեցների համար, որի ավարտական համաժողով տեղի է ունենալու Բեռլինում։
6-ամսյա ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդ ձեռներեցների զարգացող կամ ճգնաժամային երկրներից, զարգացնել նրանց առաջնորդական ու ձեռնարկատիրական հմտությունները։
Ծրագիրն բաղկացած է 3 փուլից՝
մեկնարկային համաժողով (սեպտեմբերի 4-5 ),
6-ամսյա ծրագիր (սեպտեմբեր - փետրվար),
համաժողով Բեռլինում (2024թ-ի մայիս) ծախսերի ամբողջական փոխհատուցմամբ։
Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կստանան հանդիպել հաջողակ գործարարների, ներդրողների, քաղաքական գործիչների հետ։ Ծրագրի ընթացքում մասնակիցները կզարգացնեն բիզնես հմտությունները, հնարավորություն կստանան քննարկելու բիզնեսի զարգացման մեջ առկա դժվարությունները, ստանալ մենթորային աջակցություն։
**Հուլիսի 14-ին, 16.00-ին ծրագրի վերաբերյալ անցկացվելու է տեղեկատվական հանդիպում, որի շրջանակում կարող եք առավել մանրամասն ծանոթանալ նրան։

Comments