StartupIdea մրցույթ․ Տեխնոլոգիաներ և ՏՀՏ լուծումներ՝ մշակութային,ստեղծագործական և զբոսաշրջության մեջ
- Virtual School
- Apr 22, 2023
- 1 min read
Դիմելու վերջնաժամկետը 2023 թ․-ի ապրիլի 23-ն է։

AITC/EIF կենտրոնը հայտարարում է «Առաջատար տեխնոլոգիաներ և ՏՀՏ լուծումներ՝ մշակութային, ստեղծագործական և զբոսաշրջության ոլորտների համար» խորագրով Startup Idea մրցույթ։
Մրցույթը կմեկնարկի երկօրյա բութքեմփով (ապրիլի 26-ից 27-ը), որի ընթացքում մասնակից թիմերը՝ ոլորտի փորձագետների աջակցությամբ ձեռք կբերեն նոր հմտություններ և կկատարելագործեն իրենց գաղափարները: Ապրիլի 28-ին տեղի կունենա փիչինգի եզրափակիչ միջոցառումը, որտեղ վերջնական գաղափարները կներկայացվեն իտալացի և հայ մասնագետներից ձևավորված ժյուրիին:
Մրցույթի գլխավոր մրցանակն է ուսումնական այց Իտալիա, որը անհավանական հնարավորություն է ծանոթանալու մշակութային, ստեղծագործական և զբոսաշրջային բիզնես ոլորտների վերջին տենդենցներին և տեխնոլոգիաներին:
Բութքեմփն իրականացվելու է հայերենով և անգլերենով, փիչինգը՝ անգլերենով։
Գրանցման համար սեղմել այստեղ։
Մրցույթը կազմակերպվում է «Համագործակցություն Հայաստան» ծրագրի ներքո, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի / Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի կողմից Մոնֆալկոնեի քաղաքապետարանի, Polo Tecnologico Alto Adriatico-ի և Ակվիլեյայի քաղաքապետարանի հետ համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորվում է L.R. 19/2000 (Regional Law) Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա տարածաշրջանի կողմից։
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար՝
Հասցե՝ ք․ Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, AITC
Էլ․ հասցե՝ cap@armindia.am
+374 91 37 36 53
Comments