top of page

EU4IMPACT ARMENIA ծրագիր․ Միգրանտների համար բիզնես զարգացման ծրագիր (այդ թվում դրամաշնորհ)

  • Writer: Virtual School
    Virtual School
  • May 14, 2023
  • 1 min read

Վերջնաժամկետը` հուլիսի 1

Ծրագիրը գործում է ՀՀ ողջ տարածքում՝ բացառությամբ ք. Երևանի:

Միգրանտների համար բիզնես զարգացման ծրագիր (այդ թվում դրամաշնորհ)


Ծրագրի նպատակն է աջակցել միգրանտների (այդ թվում ՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը:


Ծրագրին մասնակցելու միջոցով դուք կարող եք

  • Ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ բիզնես հիմնելու, բիզնես պլան մշակելու, ֆինանսական գրագիտության, հարկային դաշտում աշխատելու ուղղությամբ, նաև մարկետինգային արշավներ կազմակերպելու նպատակով։

  • Ստանալ մինչև 3 000 000 ՀՀ դրամ դրամաշնորհ,որը կօգտագործվի հիմնական միջոցների (գույք, արտադրամաս, տեխնիկական միջոցներ) և հումքի, ինչպես նաև բրենդավորման և/կամ փաթեթավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով։


Կարող են դիմել `

  • այն ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են ՀՀ-ից դուրս,

  • այն ՀՀ քաղաքացիները, որոնք Հայաստան են վերադարձել վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի ՀՀ-ից դուրս (ցանկացած արտերկրում) գտնվելուց հետո,

  • միգրատների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամները (օր.՝ ՀՀ-ում բնակվող ծնողներ, զավակներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ)։


Դիմորդները պետք է պատրաստ լինեն կատարել իրենց տրամադրման ենթակա դրամաշնորհին հավասար գումարի չափով ներդրում (համաֆինանսավորում), որը դրամաշնորհը ստանալու համար պարտադիր պայման է հանդիսանում:


Մանրամասների և գրանցման համար սեղմել այստեղ -> https://rb.gy/jkjsz ։




Comentários


SM'ART BU$INE$$

+37494783993

bottom of page