top of page

«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթ

  • Writer: Virtual School
    Virtual School
  • Apr 16, 2023
  • 1 min read

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները:

Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: 2023 թվականին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝


    1. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,

    2. Ճարտարագիտական գիտություններ,

    3. Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում` կենսաբանական գիտություններ),

    4. Տեղեկատվական տեխնոլոգիաներ (այդ թվում նաև` ռազմական գիտություններ),

    5. Մանկավարժական գիտություններ,


Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Հայտերն ընդունվում են 2023 թվականի ապրիլի 5-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 10) 599-642: Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև 500.000-ական դրամի չափով: Մրցութային հանձնաժողովն առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կապահովեն.


    • նորարար և կիրառական նշանակություն,

    • ներկայացված գաղափարի շարունակականություն,

    • հանրային մասնակցության բաղադրիչ,

    • միջգիտակարգային լուծումներ:



Comments


SM'ART BU$INE$$

+37494783993

bottom of page