«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթ
- Virtual School
- Aug 4, 2024
- 1 min read
Վերջնաժամկետ հոկտեմբերի 7 /նախնական հուլիսի 10-ի փոխարեն/
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի նպատակներն են`
զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը,
ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում,
խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև 500.000-ական դրամ:
Մանրամասները և գրանցումը հետևյալ հղումով։
Comments